Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն առաջին անգամ իրենց դստեր հետ լուսանկար են հրապարակել (լուսանկար)

Սասեքսի դուքս և դքսուհի Հարրին և Մեգանն առաջին անգամ հրապարակել են իրենց դստեր՝ Լիլիբեթի լուսանկարը։ Լուսանկարում Հարրիի գրկում է նաև նրանց երկու տարեկան որդին՝ Արչին:

Լիլիբեթը ծնվել է այս տարվա հունիսին: Սա փոքրիկի առաջին պաշտոնական լուսանկարն է և ներկայացված է ավանդական սուրբծննդյան բացիկի վրա, որն այն լուսանկարն է, որը բրիտանական թագավորական ընտանիքի անդամները տեղադրում են Սուրբ ծննդից առաջ:

Ընտանիքի անդամները պատկերված են Կալիֆորնիայի իրենց տանը՝ տեղակայված Սանտա Բարբարա քաղաքում՝ Լոս Անջելեսի մոտակայքում: Լուսանկարն արվել է լուսանկարիչ Ալեքսեյ Լյուբոմիրսկու կողմից, որը նախկինում ևս լուսանկարել էր Հարիին և Մեգանին, այդ թվում՝ նրանց նշանադրության և հարսանեկան արարողությունների ժամանակ։

«2021 թվականին մենք ուրախ էինք տեսնել մեր դուստր Լիլիբեթի ծնունդը։ Արչին մեզ մայր ու հայր դարձրեց, իսկ Լիլիբեթը՝ ընտանիք»,- գրված է լուսանկարի տակ, որն ուղեկցվում է ուրախ տոների մաղթանքներով։

Ալեքսեյ Լյուբոմիրսկին նույնպես լուսանկարը հրապարակել է «Ինստագրամ»-ում։ «Սասեքսի դուքսի և դքսուհու հետ անցկացրած օրը լի էր ուրախությամբ: Եվ ինձ համար մեծ պատիվ է հրավիրվել այդ պահերը լուսանկարելու համար»,- գրել է լուսանկարիչը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ