![]()
Միջազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել է արդարության և խտրականության բացառման նոր հայեցակարգ՝ հիմնված գենդերային ինքնության և սեռային տարբերությունների վրա, ըստ որի՝ միջազգային մրցումներում սեռը փոխած տղամարդիկ հնարավորություն կունենան մասնակցել կանանց մրցաշարերին:
Այս հարցին երեկ հրավիրած ամենամյա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնելով, որ ինքը կողմ է ավանդական դիրքորոշմանը: Պուտինը նաև նշել է, որ հայեցակարգի ընդունման դեպքում «կանանց սպորտը կդադարի գոյություն ունենալ»:
«Ամեն հարցում ինչ-որ չափ ողջախոհություն պետք է լինի: Տղամարդն իրեն կին է հռչակում և զբաղվում, ասենք, ծանրամարտով կամ որևէ այլ մարզաձևով։ Կանանց սպորտն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ: Ես հավատարիմ եմ ավանդական մոտեցմանը, որ կինը կին է, տղամարդը՝ տղամարդ»,- Պուտինի խոսքերը մեջբերել է «Ռիա Նովստի» պարբերականը։
Աղբյուրը՝ Հայկկան ժամանակ
![]()