Հայկական ռեստորաններից մեկը ընդգրկվել է Forbes-ի կողմից առաջարկվող 10 ռեստորանների ցանկում

Հայկական Ծաղկունք ռեստորանը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում՝ Սևանա լճից ոչ հեռու, ընդգրկվել է Forbes-ի կողմից առաջարկվող 10 ռեստորանների ցանկում ։

Forbes-ի լրագրող Անն Աբելը այցելել է Ծաղկունք ռեստորան եւ կիսվել իր տպավորություններով:

«Երբ ես գնացի նախաճաշելու, շեֆ-խոհարար Սուսաննա Ղուկասյանն և իր թիմը հյուրասիրեցին ինձ թարմ ապխտած պանիրներով, թարմ կանաչիով, լավաշով, ձվով ուտեստներով, լազանյայով, ավելուկով և իմ սիրելի Ash-e Reshteh-ով (պարսկական արիշտայով ապուր)»,-գրել է Աբելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ