Բժիշկները տղամարդու աչքից հինգ սանտիմետրանոց ճյուղ են հանել. լուսանկար

երձմոսկովյան Ստուպինո քաղաքում բժիշկները 38-ամյա տղամարդու աչքից հինգ սանտիմետրանոց ճյուղ են հեռացրել։ Այս մասին հայտնել է «Подмосковье сегодня» Telegram-ալիքը՝ հղում անելով Ստուպինո հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ղեկավար Թիմուր Անտոնովին։

Ռուսաստանցին դիմել է բժշկին, երբ աչքի ցավ է ունեցել։ Ստորին կոպի հատվածում վերք է առաջացել, որը շուտով թարախակալել է։ Մասնագետները տղամարդու վրա կատարել են համակարգչային տոմոգրաֆիա, որի արդյունքը ապշեցրել է բոլորին. ներսում հայտնաբերվել է ավելի քան հինգ սանտիմետր երկարությամբ օտար մարմին։ Ա

Պացիենտը հիշել է, որ մի քանի ամիս առաջ երեսնիվայր ընկել է. հավանաբար այդ ժամանակ բեկորը ներթափանցել է ներս, բայց այլ վնասվածքների պատճառով ուշադրություն չի դարձրել դրան։

Բժիշկները որոշել են վիրահատել։ Հիվանդի ակնախորշում գտնվելու ժամանակահատվածում ճյուղը հասցրել է փտել, ուստի վիրահատության ժամանակ ծառը փշրվել է։ Բժիշկները պետք է գործեին հնարավորինս զգույշ։

«Մեր դիմածնոտային վիրաբույժի հետ կարողացանք հեռացնել օտար մարմինն՝ առանց աչքերը վնասելու։ Վերջնական համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ ճյուղի բոլոր հատվածները հեռացվել են, և մարմնի մեջ ոչինչ չի մնացել: Հաջողվել է խուսափել հետևանքներից», — ասել է Անտոնովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ