![]()
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Ժիրայր Մ.-ն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Տավուշ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել, բախվել ծառերին ու գլխիվայր հայտնվել անտառում:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ 17-ամյա Նորայր Մ.-ն, 17-ամյա Դավիթ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Ժիրայր Մ.-ն աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղում՝ որպես անտառապետ, իսկ վիրավոր Նորայր Մ.-ն իր որդին է:
![]()