Կառավարությունը հաստատեց ԵՊԲՀ ու ԵՊՀ ռեկտորների ընտրության արդյունքները

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Արմեն Մուրադյանն ընտրվեց ԵՊԲՀ ռեկտոր, իսկ դեկտեմբերի 17-ին Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտոր:

Արմեն Մուրադյանը կառավարության նիստին շնորհակալություն հայտնեց կառավարությանը ԵՊԲՀ-ին աջակցություն ցույց տալու համար հավելելով, որ իրենք անցկացնում ենք մի շարք հավակնոտ ծրագրեր:

Հովհաննես Հովհաննիսյանն էլ նկատեց՝ ԵՊՀ-ում բարեփոխումների շարք են սկսել, ընդգծելով՝ ԵՊՀ-ն դեռևս իր խոսքը կասի ու մեծ դեր ունի մեր երկրի զարգացման գործընթացում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ