Հակոբ Կարապետյանն այլևս Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը չէ

Հակոբ Կարապետյանն այլևս Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը չէ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ինքը Կարապետյանը:

Գրառման մեջ ասված է.

«Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս, շնորհակալ եմ լրատվամիջոցների գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության եւ այս անփոխարինելի փորձառության հնարավորության համար»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, և նա այլեւս Երեւանի քաղաքապետը չէ:

Ավագանու գրանցված 56 անդամից 44-ը կողմ է քվեարկել «Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու» նախագծին, 10-ը՝ դեմ, 3 քվեաթերթիկ էլ անվավեր է համարվել:

Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել Հրաչյա Սարգսյանը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ