Կեղծ ալկոհոլից թունավորման հետևանքով 61 մարդ է մահացել

Թուրքիայի Հանրապետությունում կեղծ ալկոհոլից թունավորումից 61 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։

Վերջին տվյալներով ՝ կեղծ ալկոհոլից թունավորման դեպքեր են գրանցվել Թուրքիայի ողջ տարածքում։ Ամենամեծ թվով տուժածներ գրանցվել են Ստամբուլում, որտեղ զոհերի թիվը հասել է 30-ի։

Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է, որ երկրի հյուսիսում ձերբակալվել են անորակ ալկոհոլի արտադրության և իրացման մեջ կասկածվող 5 անձինք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ