Հայկ Մարությանի կինն այլևս քաղաքապետարանում մարդկանց չի կարողանա պաշտոնների նշանակել

Քիչ առաջ Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանի առանձին հիմնարկներ կան, որտեղ ղեկավար պաշտոնների նշանակում և կառավարմանը մասնակցում էր քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը: Իվա Մարությանն ազգությամբ չեխ է:

Խաժակյանը նշեց նաև, որ Մարությանի մի շարք ընկերներ ու մտերիմներ պաշտոնների են նշանակվել Երևանի քաղաքապետարանում: ԻՄ քայլը խմբակցության ղեկավար Գալջյանն էլ իր ելույթում նշեց, որ Մարությանի տան «պրառաբը» քաղաքապետարանում բարձր պաշտոն է զբաղեցրել:

Ինչ է ստացվում: Հայկ Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հեռացվում է նաև նրա կինը, ով այլևս չի կարողանալու քաղաքապետարանում որոշումներ կայացնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ