![]()
Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են պահպանել սահմանին գազի գինը 2022 թվականին, բայց ճշգրտման կարիք ունեցող հարցե են մնացել, հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ներկա գինը սահմանին (165 դոլար հազար խորանարդ մետրի համար – խմբ.) կպահպանվի հաջորդ տարի, բայց 2 հարց կա, որի շուրջ պետք է պայմանավորվել։ Առաջինը՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցն է, երկրորդը՝ գազի կալորիականությունը արժեքի մեջ ներառելը։ Այս հարցերը քննարկման փուլում են, բայց գազի գինը հաստատվել է ու երկարաձգվել է»,-հայտարարել է Գրիգորյանը։
![]()