Ոսկետափ գյուղի բնակարաններից մեկը մտած գողին բռնել են հենց դեպքի վայրում

Դեկտեմբերի 18-ի երեկոյան Ոսկետափ գյուղի մի բնակիչ 1-02 է զանգել ու հայտնել, որ ինչ-որ մեկը պատուհանով իրենց տուն է մտել և դեռ գտնվում է տանը:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գողության մասին հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից։

Տունը գյուղի Վասպուրականի փողոցում էր։ Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել է Ոսկետափ։ Փախուստի հնարավոր տարբերակները բացառելու նպատակով ոստիկանների մի մասը դարանակալել է տան մոտ, մյուսները՝ ներս են մտել։

43-ամյա տղամարդը, որը, ինչպես պարզվել է, Երևանի Արաբկիր համայնքի բնակիչ է, բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին։

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին ու ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ