![]()
Ընթանում է Երեւանի ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» որոշման նախագիծն է:
Նախքան նախագծի քվեարկությունը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ելույթով հանդես եկավ:
Գալջյանը նախ, շնորհակալություն հայտնեց Մարությանին այս երեք տարիների ընթացքում նրա կատարած աշխատանքի համար: «Անշուշտ բազմաթիվ կարեւոր հարցեր են լուծվել այս երեք տարիների ընթացքում, որոնք էական նշանակություն ունեն քաղաքի կառավարման տեսանկյունից: Այն նախընտրական խոստումները, որոնք մենք տվել ենք ձեզ հետ միասին մի մասն արդեն իրականացվել են եւ ես լիահույս եմ, որ առաջիկա երկու տարիների ընթացքում կիրականացվի նաեւ դրանց մյուս մասը»,-ասաց նա:
![]()