«Ես իր դեմ թշնամանք չունեմ, նա էլ իմ պես աղջիկ է». Մալենան՝ Ադրբեջանի ներկայացուցչի հետ ողջագուրվելու մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանը հաղթեց մանկական Եվրատեսիլ-2021-ում:

Հայաստանը այս տարի ներկայացնում էր Մալենան իր «Քամի,քամի» երգով: Մենք ստացանք 224 միավոր` գրավելով առաջին հորիզոնականը:

Ինսթագրամյան ուղիղ եթերներից մեկում նկատեցինք, որ Ադրբեջանի ներկայացուցիչ Սոնա Ազիզովան մոտենում է Մալենային, գրկում եւ շնորհավորում է նրան:

Նշենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչը զբաղեցրել է 5-րդ հորիզանականը:

Ես իր դեմ թշնամանք չունեմ, նա էլ իմ պես աղջիկ է. Մալենան՝ Ադրբեջանի ներկայացուցչի հետ ողջագուրվելու մասին

 

Մանրամասները՝ տեսանյութում․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ