Ցավալի լուր .Մահացել է Ռիմա Դեմիրճյանը

Քիչ առաջ կյանքին հրաժեշտ է տվել պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։

Այս հոկտեմբերին լրացել էր նրա 88 տարին։

Armday.am-ը ցավակցում է Դեմիրճյանների ընտանիքին, հազատատներին, ընկերներին, Ռիմա Դեմիրճյանի ուսանողներին։

Առաքինի, խելացի, ուժեղ, զգոն և դյուրազգաց հայուհի Ռիմա Դեմիրճյանին նկարագրող այս բառերի շարքը կարելի է անվերջ լրացնել… Պատկառելի կին-անհատականություն Ռիմա Դեմիրճյանը հանրության համար զուսպ էր և խստապահանջ, ընտանիքում՝ նրբազգաց և խոհեմ:

Կարեն Սերոբի Դեմիրճյանի հայտնությամբ հայոց պատմության մեջ նոր Ոսկեդար ազդարարվեց: Պետականության վերածնունդ էր ամենուր: Նրա գործունեության շրջանում վերելք ապրեց ճարտարապետությունը, մշակույթը, կառուցվեցին նոր հաստատություններ, բացվեցին շինություններ, գործարաններ, ճանապարհներ: Ամրացվեց ազգային բովանդակային հենքը. պետական գործիչը վայելեց հայ ժողովրդի մեծ սերն ու հարգանքը:

Եվ այս ողջ ընթացքում Ռիմա Դեմիրճյանը հավասարապես կիսեց ամուսնու հաջողությունների բերկրանքը`տեսնելով դրանց հետևում եղած դժվարությունները, գործեց, արարեց, աշխատեց և ապրեց՝ իր ուրույն նեդրումը բերելով Դեմիրճյանների ընտանիքի կայացմանը և հայոց նոր զարթոնքի ժամանակահատվածում կերտեց հայ կնոջ, մոր օրինակելի կերպար սերունդների համար:

Ռիմա Աղասիի Դեմիրճյան (Կարապետյան): Ծնվել է 1933թ. հոկտեմբերի 2 –ին Դիլիջանում, կադրային զինվորականի ընտանիքում: Ավարտել է Երևանի Պուշկինի անվան դպրոցը: 1955թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի ֆակուլտետը: Երկար տարիներ դասավանդել է պոլիտեխնիկական ինստիտուտում: Հանրապետության քիմիայի բուհական դասագրքի համահեղինակ է: 2012թ. լույս տեսավ նրա «Հիշատակ» գիրքը՝ Կ. Դեմիրճյանի կյանքի և գործունեության մասին: Որոշիչ դեր է ունեցել Կարեն Դեմիրճյանի թանգարանի կայացման գործում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ