![]()
2022 թվականին հաշված օրեր են մնացել, սակայն ամանորյա տրամադրությունը կարծես թե այս տարի ևս մեր հասարակության մոտ բացակայում է:
Թեև Երևանի քաղաքապետարանը որոշել է Հանրապետության հրապարակում մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը, սակայն տոնական միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպվի, փողոցների լուսավորություն չի լինի: Այս Ամանորին չի գործի նաև Երևանի քաղաքապետարանի Սուրբծննդյան տոնավաճառը:
Երեւանի գլխավոր տոնածառի լույսերն էլ կմիացվեն դեկտեմբերի 23-ի երեկոյան՝ առանց տոնական միջոցառման:
Այս ամենին զուգահեռ «Հայկական Ժամանակը» փորձել է պարզել՝ որտեղ և ինչպես են մեր քաղաքացիներն այս տարի դիմավորելու գալիք Ամանորը:
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
![]()