Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային առաջին զորակոչը

Այսօր Իջևանի տարածքային զինկոմիսարիատից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների նորակոչիկները:

Զորակոչիկներին իր օրհնությունն էր բերել Իջևանի հոգևոր հովիվ` Տեր Սեմեոն քահանա Առաքելյանը:

Իջևանի համայնքապետարանի ներկայացուցիչները առաջնային անհրաժեշտության պարագաներով լի փաթեթներ հանձնեցին ապագա զինվորներին` մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ