![]()
Բելառուսում բլոգերին երեք տարվա ազատազրկման են դատապարտել հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է հանրապետության գլխավոր դատախազության կայքը։
Նշվում է, որ 37-ամյա տղամարդն անցյալ տարի Instagram-ում վիրավորական մեկնաբանություններ էր թողել Բելառուսի առաջնորդի հասցեին, իսկ այս տարվա օգոստոսին անարգել էր ազգային դրոշը Սկիդել քաղաքի բենզալցակայանում:
«Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի 370-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա Է.-ն երեք տարվա ազատազրկման է դատապարտվել»,- հայտնել են գերատեսչությունից:
Դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, այն կարող է բողոքարկվել։
![]()