Պարզվել է՝ Երևանում BMW X5-ը հրկիզել են. հրկիզողն էլ BMW-ի տիրոջը 30 հազար դոլար պարտք է եղել (լուսանկարներ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են դեկտեմբերի 17-ին Մամիկոնյանց փողոցի 50 հասցեի բակում, նույն փողոցի բնակիչ, 46-ամյա Արա Իսախանյանին պատկանող BMW X5 մակնիշի ավտոմեքենան դիտավորությամբ հրկիզելու փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երբվանդ Նիկոյանի գլխավորությամբ, որոշ հանգամանքներ են պարզել և կա արդեն ենթադրյալ կասկածյալը, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակում, սակայն պատճառը եղել է այն, որ կասկածյալը Ա. Իսախանյանին մոտ 30 հազար դոլար պարտք է եղել և Ա. Իսախանյաը այդ հարցով դիմել է դատարան, որպեսզի պարտապանը գումարը վերադարձնի, սակայն նա հանդիպել է Ա. Իսախանյանին և հայտնել, որ պետք է նա բողոքը հետ վերցնի ու երբ մերժում է ստացել, հրկիզել է BMW-ն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ