ՔՊ-ն բոյկոտում է Հայկ Մարությանի գլխավորությամբ Երևանի ավագանու նիստը

Մեկնարկել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Ներկա է Երեւանի ավագանու 8 անդամ: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քվորում չլինելու պատճառով կես ժամ ընդմիջում հայտարարեց: «Ընդմիջում հայտարարենք, մինչեւ բոլորը հավաքվեն, եթե գալու են: Եթե քվորում եղավ նիստը կսկսենք, եթե ոչ՝ կհայտարարենք չկայացած»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ այսօրվա կայանալիք հերթական նիստին չի մասնակցելու:

Քաղաքապետը նաեւ նշեց, որ մինչեւ ընդմիջում հայտարարելը ցանկանում է երեւանցիներին ուրախալի լուր հայտնել: «Այսօր հայտարարվել է եւս 280 նոր վերելակի մրցույթ: Ստացվում է, որ 2021 թվականին մենք արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր 44-օրյա պատերազմական գործողություների հետեւանքով հաշմանդամություն ստացած զինվորների համար: Փաստացի 2022 թվականին Երեւանում մենք կունենանք լրիվ նոր, փոփոխված 1000 վերելակ»,-նշեց Մարությանն ու հայտարարեց ընդմիջում:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ