Պուտինը պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:

Այս մասին նշվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագրում:

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Սուրենի Տողանյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,-նշված է տարածված հաղորդագրությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ