Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները Ֆունիկուլյորի ճոպանուղով վայելել են Թբիլիսիի տեսարժան վայրերը

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիք է կազմակերպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվին։

Վրաստանի Կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ օրվա վերջում վարչապետները Ֆունիկուլյորի ճոպանուղով բարձրացել եւ վայելել են Թբիլիսիի տեսարժան վայրերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ