![]()
Էլեկտրաէներգիայի սակագինը, հնարավոր է, բարձրանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այս թեմայով կանցկացնի աշխատանքային քննարկում:
էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման անհրաժեշտություն են առաջացրել մի շարք գործոններ: Ըստ կառույցի, 2022 թվականի փետրվարի 1-ից գործող սակագների պարագայում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք:
Առաջարկվում է սոցիալապես անապահովների համար սակագինը չփոփոխել, ամսական մինչև 200 կՎտ/ժամ սպառում ունեցող բնակիչների համար՝ ավելացնել 1.5 դրամով, 201-400 կՎտ/ժամ սպառում ունեցողների համար՝ 3.5, մնացած սպառողների համար՝ 5.5 դրամով։
![]()