Հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ սահմանախախտ զինծառայողներ․ ՊՆ

Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։

Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ն, դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։

N զորամիավորման զորամասերում դեկտեմբերի 20-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ստուգվել են կրակի տար­բեր տեսակների կիրառման հմտությունները, կատարելագործվել մարտա­վա­րական բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ