ՀՀ-ում կան ավտոճանապարհներ , որտեղ բուք է․ Դժվարանցանելի են բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Շիրակի մարզի Թորոս-Վարդաղբյուր, Մաստարա-Լանջիկ (բուք է) ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Թալին քաղաքում տեղում է ձյուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ