![]()
Ինչպես արդեն տեղեկացրել ենք «FLYONE ARMENIA» ընկերությունը ստիպված է եղել չեղարկել դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը Երևան- Մոսկվա- Երևան և Երևան- Կրասնոդար- Երևան երթուղով չվերթները։
Չեղարկված չվերթների բոլոր ուղևորներին «FLYONE ARMENIA» ընկերությունն առաջարկում է․
1․ Ավիատոմսի գումարի ամբողջական վերադարձ (3-10 աշխատանքային օրերի ընթացքում՝ փոխհատուցման հայտի ստացման օրվանից)․
2․ Ավիատոմսի գումարի փոխանցում ուղևորի անունով Flyone Armenia ընկերության առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակում՝ տոմսի գումարի 120%-ի չափով:
3․ Չվերթի ժամկետի փոփոխություն
Չեղարկված չվերթների բոլոր ուղևորներին էլեկտրոնային փոստով ուղարկվել է նամակ, որտեղ քայլ առ քայլ նկարագրված է ուղևորների կողմից փոխհատուցում ստանալու գործընթացը։
Ընկրեությունը խնդրում է, ևս մեկ անգամ ստուգել Ձեր էլեկտրոնային փոստը, նաև փոստի «spam» բաժինը։
Եթե տոմսը ձեռք է բերվել ճամփորդական գործակալության միջոցով, ընկերությունը խնդրում է դիմել գործակալություն՝ տոմսի վերադարձի կամ ժամկետների փոփոխության համար։
«Հարգելի ուղևորներ, ավիաընկերության զանգերի կենտրոնը գործում է ուժեղացված ռեժիմով։ Եթե չեք կարողացել կապ հաստատել մեզ հետ, պատճառը՝ զանգերի կենտրոնի գերծանրաբեռնվածությունն է»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։
![]()