Գյուղի դիտահորում դի է հայտնաբերվել

Այսօր` դեկտեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Աբովյան փողոցում՝ դիտահորում, դի կա։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն Առինջ գյուղի Աբովյան 27 փողոցի դիտահորից դուրս են բերել Կոտայքի մարզի բնակիչ՝ 67-ամյա Դավիթ Թ-ի դին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ