Սյունիքում ոստիկանական անվտանգային հատուկ ծառայություն կիրականացվի

ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի որոշման համաձայն՝ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ոստիկանությունը ներկայացնում է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Գլխավոր խնդիրը անվտանգությունն է։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի տարածքային բաժինների ու բաժանմունքների ծառայողները, համագործակցելով ուժային մյուս կառույցների աշխատակիցների հետ, Սյունիքի մարզի բնակավայրերում 24-ժամյա ռեժիմով ապահովում են քաղաքացիների անվտանգությունը։

Հսկիչ-անցագրային կետերում ծառայություն են իրականացնում մարտական հանդերձավորմամբ ոստիկաններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ