ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ

Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հարաբերությունների կարգավորման հարցով մոտ ապագայում կարող են հանդիպել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Մալայզիայի արտգործնախարար Սայֆուդդին Աբդուլլահի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել՝ սկսելու հարաբերությունների կարգավորման գործընթացը, շատ մոտ ապագայում նրանք բանակցություններ կվարեն»,-  ասել է Չավուշօղլուն՝ չհստակեցնելով առաջիկա հանդիպման մանրամասները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ