![]()
Երգիչ-երգահան, հայկական շոու բիզնեսում բազմաթիվ փոփ երգերի հեղինակ Ռիչարդ Մադլենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․
«Արա մեքենաները դանդաղ վարեք քաղաքում այ բ*զեր․․․ կյանքեր եք խլում այ փալասներ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԺ-ին տված հարցազրույցի ժամանակ երգահանն ասել էր։
30 տարի կեղծ արժեհամակարգը, այսինքն՝ անորակը, դարձել է մշակութային բաղադրիչ, ինչը կախված է եղել բոլորիցս, իսկ առավել շատ՝ վերևներից: Չեմ ուզում քաղաքականացնել, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք՝ մենք ինչի մեջ ենք եղել, մենք ինչ մարդկանց ենք տվել վաստակավոր արտիստի կոչում, ինչ մշակութային պրոպագանդա ենք ընդհանրապես ունեցել՝ սկսած սերիալներից, մինչև երգ ու պար եւ այլն։ Նորից եմ ասում՝ բոլորս էլ դրա մեջ եղել ենք, որովհետև համակարգն է էդպիսին եղել: Իսկ համակարգն ինչպիսին է, այնպիսին էլ դու ես, ինքնաբերաբար ենթարկվում ես այդ համակարգի պահանջներին: Մեզ հիմա ավելի շատ մշակութային վերելք է պետք, ծնունդ է պետք, նոր ինչ-որ հետաքրքիր պրոյեկտներ են պետք: Վե՛րջ անցյալում եղած գողաբոզական մշակույթին։
![]()
![]()