«Այս հարցի՞ն էլ եք քաղաքական աստառ տալիս». Կարեն Քոչարյանը՝ հնչող քննադատությունների մասին

Մալենան հաղթել է և համոզիչ հաղթանակ է տարել և դրանում կարելի է վերջապես վստահ ասել, որ սա և՛ իր և՛ իհարկե Հանրայինի թիմի ճիշտ աշխատանքն էր:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ պետք չէ բացասական արձագանքներ գրել կամ հեգնել հաղթանակը.

«Շատերը գիտեն,որ ես մի քանի տարի անընդմեջ դեմ եմ եղել Եվրատեսիլին, սակայն այս տարի ես վստահեցի այս աղջկան և համոզված էի հաղթանակի մեջ: Եվ եկավ այդ համոզմունքը այն պահից, երբ ես Հայկական հեռուստատեսության 65-ամյակին լսեցի մեր «Արևիկի» հաղթական երգը իր՝ անչափ հետաքրքիր մեկնաբանությամբ:

Սակայն նույնիսկ այս պահին «Ֆեյսբուք»-ում գտնվում են մարդիկ, ովքեր բացասական են արձագանքում կամ հեգնում են: Լավ, ես չեմ հասկանում՝ ինչքա՞ն կարելի է: Այս հարցում էլ եք քաղաքական աստառ տալիս: Վերջացրե՛ք:

Մալենան հաղթել է և համոզիչ հաղթանակ է տարել և դրանում կարելի է վերջապես վստահ ասել, որ սա և՛ իր և՛ իհարկե Հանրայինի թիմի ճիշտ աշխատանքն էր, ուստի շնորհավորում եմ բոլորիս: Այո, մենք ուրախ ենք Հայաստանի հաղթանակով մանկական Եվրատեսիլում, և սա դեռ սկիզբն է մեր հաղթանակների:

Ամեն ինչ առջևում է, ու մենք պարտավոր ենք շուտով տոնել մեր գլխավոր հաղթանակը, եթե, իհարկե, լինենք միասնական և հարգենք միմյանց»:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին այս տարի հաղթեց Հայաստանի ներկայացուցիչը: Մալենան նվաճեց Եվրոպայի սիրտը՝ 224 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ