«Մենք առաջ ենք գնում…». Մակրոնը ողջունել է 10 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։

«Ազատ են արձակվել 10 հայ զինվորներ։ Ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական Միության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այդ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք գնում»,- գրել է Մակրոնը «Թվիթեր»-ում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ