Չինաստանում կամուրջ է փլուզվել․ կան զոհեր

Չինաստանի Հուբեյ կենտրոնական նահանգում փլուզվել է Էչժոու քաղաքի կախովի կամրջի մի մասը։ Չորս մարդ զոհվել է, ևս ութը վնասվածքներ են ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, երբ փլուզվել է արագընթաց մայրուղու վրա գտնվող կախովի կամրջի մի մասը։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, երբ արագընթաց մայրուղու վերևում գտնվող կամրջի մի մասը փլուզվել է, որի հետևանքով երեք բեռնատար ընկել է կամրջից, իսկ մարդատար ավտոմեքենան մնացել է փլվածքի տակ և ճզմվել։

Նախնական հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ 198 տոննա կշռող գերբեռնված բեռնատարն ընկնելու ժամանակ երկու մասի է բաժանվել՝ իր հետևից քաշելով մյուս երկու ավտոմեքենաները:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ