«Օմիկրոն» շտամը հասել է Իրան

Իրանում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Քամալ Հեյդարին ։

Փոխնախարարի խոսքով ՝ խոսքը միջին տարիքի տղամարդու մասին է, որը բնակվում է Թեհրանում։ Նա Թեհրան է ժամանել ԱՄԷ-ից:

Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը 70 անգամ ավելի վարակիչ է, քան «Դելտա» շտամը և սկզբնական SARS-CoV-2 վիրուսը: Այն ավելի արագ է վարակում և բազմանում մարդու բրոնխներում։ Միևնույն ժամանակ, «Օմիկրոնի» դեպքում թոքերի ախտահարումը շատ ավելի ցածր է, քան SARS-CoV-2 վարակի դեպքում։ Սա վկայում է հիվանդության ավելի մեղմ ընթացքի մասին, ասվում է Հոնգկոնգի գիտնականների հետազոտության մեջ, փոխանցում է news.ru-ն։

Հետազոտությունն իրականացվել է Հոնկոնգի համալսարանի LKS բժշկական դպրոցի (HKUMed) գիտնականների կողմից: Այն հնարավորություն է տվել ստանալ առաջին տվյալները, թե ինչպես է նոր «Օմիկրոն» շտամը վարակում մարդու շնչառական ուղիները։ SARS-CoV-2 «Օմիկրոն» շտամը վարակում և բազմանում է մարդու բրոնխներում 70 անգամ ավելի արագ, քան դելտա շտամը և մայր SARS-CoV-2-ը, ինչով էլ բացատրվում է, թե ինչու «Օմիկրոն»-ը կարող է փոխանցվել մարդուց մարդ ավելի արագ, քան նախորդները»,- ասված է HKUMed-ի հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/454081.html

© factor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ