Այդ դեպքում, երկիրն ու ազգին ինչու՞ էիք «շինում»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․

Սերժ Սարգսյանն այսօր ասել է, թե ինքը թողել է այնպիսի բանակցային ժառանգություն, որտեղ ոչ թե այն էր, թե «ինչ է տալիս» հայկական կողմը, այլ այ , թե «ինչ է ստանում»։ Զարմանալիորեն մարդկությանն այդ ժառանգությունից հայտնի է միայն այն, թե «ինչ էր տալիս Հայաստանը» ու «ինչ էր ստանում» Ադրբեջանը:

Անգամ բրիտանացի գիտնականներն են անզոր պարզել, թե «ինչ էր ստանում Հայաստանը» կամ ինչ էր «տալիս Ադրբեջանը, բացի Սերժ Սարգսյանի թիմի կողմից հրապարակված ձայնագրության մեջ «Լուկաշենկոյի միջոցով Սերժ Սարգսյանին Իլհամ Ալիեւ առաջարկած 5 միլիարդ դոլարը 7 շրջանի դիմաց»։ Այդուհանդերձ, անգամ Սերժ Սարգսյանի ժառանգների կողմից հրապարակայնացվսծ այդ «ժառանգության» մեջ նույնիսկ չի երևում, թե բացի փողը էլ ուրիշ ինչ է ստանում հայկական կողմը։ Սերժ Սարգսյանն ասել է, թե դա նաև «Արցախի հայկական մնալն» էր, այսինքն, ուշադրություն, ոչ թե Արցախի’ Ադրբեջանից դուրս կարգավիճակը, այլ որ այնտեղ հայերը կապրեն ու Արցախը կլինի հայկական։

Ուշադրություն դարձնենք ձեակերպմանը, քանի որ դա այն է, ինչ 1998թ. առաջարկում էր Լեոն Տեր-Պետրոսյանը, ով իր 1997թ. հայտնի «Պատերազմ թե խաղաղություն հոդվածում հենց դա է ասում’ որ փուլային լուծման դեպքում կարգավիճակի հարցը հնարավոր չէ լուծել, բայց հնարավոր է լուծել «Արցախի հայկական մնալու հարցը», որտեղ հայերը հազարամյակներով ապրել են եւ կապրեն։ Եվ եթե 1998թ. պալատական հեղաշրջումից 20 տարի անց Սերժ Սարգսյանը պետք է կրկներ Լեոն Տեր-Պետրոսյանի հայեցակարգը, ապա պարտավոր է իր դուետ Ռոբերտ Քոչարյանի հետ բացատրել, թե ինչու մոլորեցրեցին երկու զորավարների’ Վազգեն Սարգսյանին եւ Սամվել Բաբայանին «8.000 քառակուսի կիլոմետր Արցախի փաթեթային, կարգավիճակով ու ոչ մի թիզական» լուծման հնարավորությամբ, զավթեցին իշխանությունը, Հայաստանը դուրս թողեցին տարածաշրջանային ծրագրերից, Արցախին հեռացրին բանակցային սեղանից, համաձայնեցին Հայաստանին առաջարկված անխտիր բոլոր տարբերակներին’ Ադրբեջանի հետ ընդհանուր պետությունից, Ադրբեջանին տրվող Մեղրիի միջանցքից մինչև Մադրիդյան ու Լավրովյան պլան, իսկ այդ ճանապարհին «կորցրեցին» Վազգեն Սարգսյանին, բանտարկեցին Սամվել Բաբայանին…. Որպեսզի 2021թ. կրկնեին Լեոն Տեր-Պետրոսյանին?
Այդ դեպքում, ինչպես կասեր դասական Մարգարիտա Եսայանը’ երկիրն ու ազգին ինչու էիք «շինում»?
Անպատկերացնելի ՀՀԿ համագումարի ամփոփում…
Քյռանամ քո համար սպարապետ Նժդեհ
ջան….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ