![]()
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայկ Մարությանին ծննդյան օրվա առթիվ։
«Թո՛ղ Բարձրյալը արժանին մատուցի Ձեզ, իմ լավ ընկեր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Սարգսյանը։
Առաջին հայացքից թվում է, թե տարօրինակ բան չկա, սակայն Ստեփանակերտի քաղաքապետի հանրային կերպով շնորհավորանքը Հայկ Մարությանին ակնհայտ աջակցություն է վերջինիս այս օրերին, երբ ավագանին նախաձեռնել է Մարությանին անվստահություն հայտնել և հեռացնել քաղաքապետի պաշտոնից։
Ի դեպ, դեռևս 2021 թվականի ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ նույն Դավիթ Սարգսյանը իր մի քանի հավատարիմների հետ ժամանել էր Երևան և մասնակցում էր Քոչարյանի հանրահավաքներին։ Որքան էլ Հայկ Մարությանը փորձում է հերքել իր կապը քոչարյանականների հետ, վերջիններս անընդհատ իրենց աջակցությունն են հայտնում Հայկ Մարությանին։
![]()