Հայտնի են «Օմիկրոն» շտամի ախտանշանները և դրանց առաջացման ժամկետները

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն արագորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ ԱՀԿ-ի տվյալներով ՝ դրա ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց 3-14 օր հետո, բայց սովորաբար դրանք արտահայտվում են վարակվելուց 5-6 օր հետո, հայտնում է The Mirror պարբերականը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ZOE COVID Study-ի բրիտանացի հետազոտողները, հիմնվելով իրենց հավելվածի օգտատերերի տվյալների վրա, հրապարակել են «Օմիկրոն» շտամին բնորոշ ախտանշանների ցուցակը։

Ըստ Լոնդոնի COVID-19 հիվանդացածների հաղորդագրությունների՝ հիվանդության նոր տարբերակի ախտանիշներից առավել հաճախ հանդիպում են մրսածություն, գլխացավ, հոգնածություն, հաճախակի փռշտոց, ինչպես նաև կոկորդի քերոց։ Express-ի տեղական լրագրողները նաև ուշադրություն են դարձրել անսովոր ախտանիշին, որը փոքր-ինչ հազվադեպ է հանդիպում՝ ախորժակի կորուստ։

Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ պրոֆեսոր Թիմ Սպեկտորն ասել է, որ «Օմիկրոնով» հիվանդացածների մեծ մասը դասական ախտանիշներ չի ունենում, ինչպիսիք են համի և հոտի կորուստը:

Կան հինգ ախտանիշներ, որոնք բնորոշ են «Օմիկրոնին»։

քոր կոկորդում,

չոր հազ,

մշտական հոգնածություն,

մկանային ցավեր,

երբեմն նույնիսկ գիշերային քրտնարտադրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ