![]()
Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center-ի տղաները պատրաստվում են Ամանորին, իսկ մինչև այդ դեկտեմբերի 24-ին բոլորին հրավիրում են իրենց ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսին, տեղեկանում ենք Կառավարության ֆեյսբուքյան էջից:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ մեր տարեվերջյան ցուցահանդես վաճառքին 😊
Նվիրեք ձեր սիրելիներին Beauty by soldiers կոմպոզիցիաները, որոնք պատրաստված են վիրավոր զինվորների ձեռքով 🦋
🎄Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 24-ին ժամը 16:00-21:00 -ը, Զինվորի տանը կկայանա բնական թիթեռներով կոմպոզիցիաների ցուցահանդես-վաճառք, որին մենք կներկայանանք մեր նոր` ամանորյա շարքով։
✅ Ցուցահանդեսի ամբողջ հասույթը կուղղվի վիրավոր զինվորների առողջական խնդիրների լուծմանը։
Մանրամասները` https://bit.ly/3EccgVc
![]()
![]()