Արտակարգ իրավիճակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում. ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ օդանավակայանում ռումբ է դրված, ժամանել են մեծ թվով փրկարարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի և օպերատիվ կառավարման կենտրոնի խմբեր են ժամանել «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Աղբյուրի հաղորդմամբ՝ օդանավակայանի ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ տարածքում ռումբ կա։

Այս պահին փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ, տեղում են նաև ոստիկանության Զվարթնոցի գծային բաժնի աշխատակիցները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ