![]()
Հարավային Կորեայում 7 ամսական փոքրիկին գրիպի փոխարեն սխալմամբ պատվաստել են COVID-19-ի դեմ պատվաստանյութով։ Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ նովոստին։
Սեուլից հարավ գտնվող այս քաղաքում պարզվել է, որ երեխային ներարկել են Մոդեռնայի՝ չափահասների համար նախատեսված չափաբաժին, որը նախատեսված է եղել երեխայի մոր համար։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին։ Երեխային հինգ օր հոսպիտալացրել են, բայց կողմնակի ազդեցություն չի նկատվել։
Այնուամենայնիվ, երեխայի ծնողները հայց են ներկայացրել մանկաբույժի դեմ՝ սխալ ներարկման համար փոխհատուցում ստանալու պահանջով։
![]()