![]()
Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սերժի պատասխանը՝ Սերժին
ՀՀԿ-ի համագումարին ՍերԺ Սարգսյանը խոսել է Արցախի հարցով իր թողած բանակցային ժառանգության մասին։ Այս դեպքում թերևս Սերժին կպատասխանի նույն Սերժը, բայց մինչև 2018 թվականը, երբ հստակ նշում էր, որ
- 1) Անգամ այն պարագայում, երբ մենք համաձայնում էինք վերադարձնել անգամ հայտնի 7 շրջանները, ադրբեջանական կողմը ներկայացնում էր նորանոր պահանջներ։
- 2) 2018-ին չկային այլևս բանակցություններ, որովհետև Ադրբեջանի պահանջները մեզ համար անընդունելի էին։
- 3) Եթե նույնիսկ մինչև 2018-ը հույս կար, որ կհաջողվի հասնել ԼՂ հարցի թեկուզ և մեզ համար պարտվողական բայց խաղաղ ճանապարհով կարգավորման, ապա 2018-ի ապրիլից պետք է այլևս հույս չունենայինք, որ Ադրբեջանը չի փորձի ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հարցը։
Այսպիսով հայտարարվեց սպասվող պատերազմի մեկնարկը։
Հիմա հարց։
Սա՞ է ձեր թողած բանակցային ժառանգությունը, երբ դեռ 2018-ին էիք փաստում, որ էլ բանակցություններ չկան ու հայտարարում էիք պատերազմի մեկնարկի մասին։
![]()