![]()
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանը հեռացվում է պաշտոնից, դրան մնացել են ժամեր: Հիմա, երբ Մարությանն արդեն անցյալում է, քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ խորը շունչ են քաշում:
Բանն այն է, որ քաղաքապետարանն այս երեք տարիներին ղեկավարել է ոչ թե Մարությանը, այլ նրա ազգությամբ չեխ կինը: Առավոտից երեկո եղել է աշխատասենյակում, ինքն է որոշել՝ ով որ պաշտոնին պետք է նշանակվի, ով՝ ինչ գործառույթներ կարող է իրականացնել:
Քաղաքապետարանում անառողջ աշխատանքային մթնոլորտը հասել է գագաթնակետին: Նա այնքան էր լկտիացել, որ մտնում էր ՀՈԱԿ, բացում տնօրենի աշխատասենյակը, դարակից հանում թղթերը և տեռոր անում: Այդպես աշխատանքից ազատվեց ՀՈԱԿ-ի տնօրեն Բեգոյանը:
Մի դրվագ հիշեցնենք, որը տեղի է ունեցել Մայիսի 20-ին:
Հայկ Մարությանի կինը ամեն օր գալիս էր մեր ՀՈԱԿ: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի արդեն նախկին շխատակիցներից մեկը:
«Ես բավականին շուտ եմ գալիս աշխատանքի, մինչեւ ժամը 9-ը, եղել է, որ ես եկել եմ, ինքն արդեն ՀՈԱԿ-ում է եղել:
Այո, առնչվել ենք որոշ հարցերում: Ինչ-որ բաներ հարցրել է, պատասխանել եմ: Հրահանգներ չի տվել, բայց խնդրել է դիմում ընդունել աշխատանքի մեկ անձից: Չեմ կարող ասել ում համար, որովհետեւ դա անձնական տվյալ է»,-ասաց աշխատակցուհին՝ հավելելով, որ դա եղել է հին տնօրենի օրոք:
Իր հերթին ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի լրատվության բաժնի ղեկավարն ասաց. «Ըստ խոսակցությունների Իվա Մարությանը որոշել է կադրային քաղաքականությունն ինքը վարի: Անգամ այն հաստիքը, որը ես եմ զբաղեցնում, դրա շուրջ վեջ է եղել, որ ինքն իր մարդուն պետք է բերի նշանակի: Այդպիսի շատ հաստիքներ կան: Հին տնօրենը դրան դեմ է գնացել եւ պատճառներից մեկը ըստ խոսակցությունների դա է, որ լարվել են հարաբերությունները իրար միջեւ: Այսինքն հին տնօրենը խամաճիկ չդարձավ»։
![]()