Հայաստանից յոթ փոխնախարարներ կգործուղվեն Վրաստան

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագետների հանդիպմանը, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 18-20-ը Վրաստան (Թբիլիսի) կգործուղվի պատվիրակություն։ Վարչապետը որոշում է ստորագրել։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակից։

Վրաստան մեկնող պատվիրակությունը՝

Լ. Նանուշյան — ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ռ. Գևորգյան — ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մազմանյան — ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Մարտիրոսյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ռ. Սարգսյան — ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Դ. Սահակյան — ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Շ. Ներսիսյան — ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Կ. Գասպարյան — ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
Վ. Աֆյան — ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ
Վ. Փիլիպոսյան — ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետի պաշտոնակատար
Ա. Կարապետյան — ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ
Ա. Այվազյան — ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ (միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)
Լ. Օհանեսյան — «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն («Էնթերփրայզ Արմենիա») (համաձայնությամբ)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ