![]()
Դեկտեմբերի 17-ին N զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։
ՊՆ-ն տեղեկացնում է, որ անցկացվել է անձնակազմի շարային ստուգատես, զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Ստուգվել է մարտական հերթապահության մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, մարտական խնդիրների իմացությունը։
![]()