![]()
Դեկտեմբերի 15-ին իրավապահները համագործակցելով ՀՀ ճանապարհային ոստիկանության ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների հետ, մայրաքաղաքում իրականացրել են համալիր միջոցառում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Նպատակը մեթադոնային փոխարինող բուժման ծրագրում ընդգրկված անձանց հայտնաբերելն է եղել, որոնք մեթադոն թմրամիջոց օգտագործելուց անմիջապես հետո մեքենա էին վարել։
Հիշյալ ծրագրում ընդգրկված անձինք զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Միջոցառման ընթացքում հայտնաբերվել է նման 5 անձ։ Նրանց վարած մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
![]()