![]()
Մոտ մեկ ժամ առաջ «Իմ քայլը» խմբակցությունը մուտքագրել է Երեւանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:
«Երրորդ աշխատանքային օրը կգումարվի արտահերթ նիստը, կլինեն ելույթներ եւ փակ քվերակություն»,- հավելեց Գալջյանը:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
![]()