Գեներալ Մանվել Գրիգորյանի որդու եւ թոռան մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

Դեկտեմբերի 4-ին գեներալ Մանվել Գրիգորյանի որդու եւ թոռան մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով (Խուլիգանությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

Ըստ shamshyan.com-ի՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, «Մուրացան» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ հոնքային շրջանի քերծվածք, ձախից հետականջային սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ավելի ուշ պարզվել էր, որ վիրավորը Երեւանի բնակիչ 47-ամյա Նազարեթ Ենոքյանն է։ Դեպքի օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Աբովյանի խճուղու 5 հասցեի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել Նազարեթ Ենոքյանի եւ Արմավիրի մարզի բնակիչներ 42-ամյա Կարեն Գրիգորյանի եւ նրա որդի Մանվել Գրիգորյանի միջեւ: Ըստ Նազարեթ Ենոքյանի՝ միջադեպի ժամանակ հայր եւ որդի Գրիգորյանները իրեն հարվածներ են հասցրել՝ պատճառելով վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ