Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքապետ

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում այսօր կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Աբովյանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ըստ ստացած ձայների արդյուքների «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր քվեների 46,28 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 36,65 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությունը՝11,93 տոկոսը և «Հայ հեղափոխական դաշնակցությունը»՝ 5,12 տոկոս:

Ըստ այդմ ԲՀԿ-ն կունենա 13 ավագանի, ՔՊ-ն՝ 10, «Հանրապետությունը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 1:

Այսօր ավագանու անդրանիկ նիստի ընթացքում առաջադրավեց համայնքապետի 2 թեկնածու՝ Էդուարդ Բաբայանը, որը ԲՀԿ-ի առաջադրած թեկնածու է, և Պավել Ցուգունյանը, որը ՔՊ-ի թեկնածուն էր:

Նշենք, որ ԲՀԿ-ին ընդամենը մեկ մանդատ էր պակասում համայնքապետի պաշտոնը ստանձնելու համար, քանի որ այն ստանձնելու համար կուսակցությանը պետք է ստանար 14 մանդատ:

Եվ այդ մեկ ձայնն այսօր ավագանու նիստի ընթացքում ԲՀԿ-ին ապահովեց ՀՅԴ-ն ում ավագանու անդամ Արման Մեղրյանը կողմ քվեարկեց Բաբայանի թեկնածությանը: Պավել Ցուգունյանը ստացավ 12 քվե: «Հանրապետություն» կուսակցության 2 ավագանի կողմ քվեարկեցին նրա առաջադրմանը: Կուսակցության մեկ ավագանու անդամ իր քվեն թեկնածուներից և ոչ մեկին չէր տվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ