Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առաջին անգամ Հայաստանը՝ որպես պետություն, հայտնվել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են ծրագրեր՝ ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու եւ լրտեսելու համար։ Հայտնաբերվել է Մետայի-Ֆեյսբուքի եւ Սիթիզենլաբի կողմից։ Թիրախում քաղաքական գործիչներ եւ մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։

Օգտագործվել է Cytrox լրտեսական սոֆտը։ Թե ում են վարակել, ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով, որոնք նմանակել են իրական կայքերի, օրինակ՝ youtu-be[.]net՝ sms-ների եւ մեսենջերներից ուղարկված հաղորդագրությունների միջոցով»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ