ԲԸՏՄ տեսուչները ծառայության ընթացքում կկրեն ծառայողական զենք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության համագործակցության շրջանակներում օրենքով իրենց վերապահված լիազորությունները լիարժեք իրացնելու նպատակով տեսչական կազմի աշխատակիցները ոստիկանության կրթահամալիրում մասնակցել են տեսական և գործնական եռօրյա ուսումնառության։

Դասընթացների ընթացքում ծանոթացել են ծառայողական զենք կրելու և գործադրելու կանոններին, հրաձգարանում անցկացրել կրակային պատրաստության վարժանքներ։ Ուսումնառությունը հաջող անցած տեսուչները ծառայության ընթացքում կկրեն ծառայողական զենք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ