Սա առնվազն անսկզբունքայնություն է …

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ ի լուր աշխարհի հայտարարում ես, թե անդամագրվում ես որևէ քաղաքական միավորի, իսկ կարճ ժամանակ անց առանց որևէ հիմնավորման, հանրությունից գաղտագողի լքում ես այդ նույն քաղաքական միավորը, դա խոսում է առնվազն անսկզբունքայնության մասին։

Երբ մի քաղաքական թիմի հետ անցնում ես ճանապարհ, այդ նույն թիմի շնորհիվ հասնում ես ինչ-որ բարձունքի ու արագ երես ես թեքում այդ նույն թիմից, դա խոսում է առնվազն ապերախտության մասին։

Անսկզբունքային, ապերախտ անձինք քաղաքական դաշտում որպես կանոն անընդհատ քաղաքական միավորներ են փնտրում, գտնում, հարմար տեղավորվում, օգտվում բարիքներից ու սկսում նոր միավորի փնտրտուքը։ Վերջիններս նաև շատ արագ են գաղտազերծվում և արժանանում հանրության ու իրենց ինչ-որ բարձունքի հասցրած քաղաքական միավորի համապատասխան գնահատակին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ